1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել մամուլում. Նիկոլ Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ ավելի լավ տեմպերով, քան 
ընդունված է կանխատեսել մամուլում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի արդյունքներով տարբեր գերատեսչությունների կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այդ մասին հունիսի 15-ին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիշերը մենք վերադարձանք Մոսկվայից, որտեղ գտնվում էի աշխատանքային այցով: Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում: Մեր հարաբերություններում խնդիրներ չկան, անհրաժեշտ է աշխատել, որպեսզի տնտեսական պոտենցիալը լիարժեք իրացվի»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենա, կլինեն կոնկրետ հանձնարարականներ:

Գործադիր իշխանության ղեկավարն ընդգծեց, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործվի: Ըստ Փաշինյանի, ՌԴ-ն դրա կարիքն ունի և այնտեղ հույս ունեն, որ Հայաստանը լիարժեք մատակարարումները կիրականացնի»,- ասաց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետը մասնակցել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]