1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Facebook-ի փոխնախագահը պաշտոնաթող Է եղել օգտատերերի տվյալների հետ կապված սկանդալից հետո

Facebook-ի փոխնախագահը պաշտոնաթող Է եղել օգտատերերի տվյալների հետ կապված սկանդալից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերության հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը հունիսի 14-ին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: Նա ղեկավարում Էր այն միջոցները, որոնք ընկերությունը վերջին ամիսներին ձեռնարկում Էր համանուն սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալները կողմնակի կազմակերպությունների փոխանցելու շուրջը ծագած սկանդալի ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Facebook-ում ավելի քան 10 տարի լինելուց հետո ես որոշեցի, որ եկել Է իմ կյանքում նոր գլուխ բացելու ժամանակը»,- նշել Է Շրեյջը Facebook-ի իր բլոգում:

Մարտ ամսին Facebook-ը հայտնվեց աղմկահարույց սկանդալի կենտրոնում սոցցանցի տվյալները Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու վերաբերյալ The New York Times թերթի հրապարակումից հետո: Տարբեր գնահատումներով՝ խոսքը վերաբերում Է մոտավորապես 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալներին:

Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն ապրիլին ստիպված Էր ելույթ ունենալու ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու ունկնդրումների ժամանակ: Ձեռնարկատերն ամերիկացի օրենսդիրներին հավաստիացրել Է, որ այսուհետեւ Facebook-ում ավելի խնամքով կվարվեն օգտատերերի անձնական տվյալների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]