Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը. Փոմպեո

ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Պեկին կատարած այցի արդյունքներով հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին այն բանի համար, որ նա ընդունեց ինձ: ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծմանը եւ տարածաշրջանում տեւական ու կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել Է նա իր Twitter-ում:

Փոմպեոյի խոսքով՝ ինքն «արդյունավետ հանդիպումներ Է անցկացրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի, Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի, արտաքին գործերի նախարար Վան Իի հետ»: «Մենք խոսեցինք ԿԺԴՀ-ի, առեւտրի, Հարավչինական ծովում տիրող իրադրության մասին, ինչպես նաեւ քննարկեցինք մի շարք այլ հարցեր: Մենք հանձնառու ենք Չինաստանի հետ արդյունքների միտված կառուցողական հարաբերությունների զարգացմանը», - հավելել Է պետքարտուղարը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նոյերթը տարածված հայտարարության մեջ նշել Է, որ Փոմպեոն Չինաստանի բարձրագույն ղեկավարությանն իրազեկել Է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն ունի գագաթնաժողովի «հանգուցային արդյունքների» մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]