Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն A, B խմբերի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա առաջին խաղում Երևանի ժամանակով 16:00-ին A խմբից կմրցեն Եգիպտոսի և Ուրուգվայի թիմերը:

Ժամը 19:00-ին B խմբից պայքարը կսկսեն Մարոկկոյի և Իրանի ընտրանիները, իսկ տուրի և ամբողջ առաջնության ամենասպասված խաղերից մեկը՝ Իսպանիա-Պորտուգալիա հանդիպումը կմեկնարկի 22:00-ին:

Նախօրեին կայացավ մեկ հանդիպում: Ռուսաստանի հավաքականը մայրաքաղաք Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում գերխոշոր՝ 5:0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային:  

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ