Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թաներ Աքչամի կողմից Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելուն նպաստել է իր հայրը

Թաներ Աքչամի կողմից Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելուն նպաստել է 
իր հայրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության թեմայով հետաքրքրվել և այն սկսել է ուսումնասիրել ի շնորհիվ իր հոր: Հայրը նրա մեջ սերմանել է արդարության համար պայքարելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աքչանն այս մասին ասաց Հայաստանում «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջոցառմանը:

«Ես թուրք եմ, բայց մենք բոլորս նույն արյունն ունենք:  Հայոց ցեղասպանության թեման ինձ հետաքրքրել է ի շնորհիվ հորս: Հայրս ինձ ասում էր միայն մեկ բան՝ պատմիր ճշմարտությունն ու պայքարիր արդարության համար»,-ասաց թուրք պատմաբանը: 

Աքչամը նշում է՝ երբ քայլում է Երևանում, զգում է՝ այստեղ նույն օդն է, նույն աշխարհագրությունը: 
Նա ասում է՝ Թուրքիայում ժխտողականությունը հիմնավորում են Հայոց ցեղասպանության մասին փաստող փաստաթղթերի բնօրինակները պահանջելով: «Բնօրինակ փաստաթղթի պակասի պատճառով են եղելությունը դնում կասկածի տակ: Թուրքիայի կողմից ժխտողականությունն ի սկզբանե եղել է ցեղասպանության անքակտելի մասը»,-ասում է Աքչամն ու հավելում, որ ժխտողականությունն ի հայտ չի եկել Հայոց ցեղասպանությունից հետո, այլ սերմանված է եղել ակունքներում: 

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա այդ թեմայով աշխատանքներ ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]