Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

#ԿինոՇաբթի. «Էսկոբար»-ն ու ևս 2 նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Էսկոբար»-ն ու ևս 2 նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունիսի 14-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:

«Էսկոբար»

Ֆիլմը պատմում է Պաբլո Էսկոբարի ձգտումների և հզորության մասին: Ամենակարող հանցագործին սիրահարվում է լրագրողուհին, որի պատմվածքների հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը:

Ռեժիսոր`Ֆերնանդո Լեոն Դե Արանոա, դերերում՝ Խավիեր Բարդեմ, Պենելոպե Քրուզ և այլք:

«Խարդախները»

Բրիտանացի զույգը պարտքերի պատճառով փախչում է Լոս Անջելես: Հարիեթն ու Փիթերը պարտք են հանցավոր խմբի հանրահայտ պարագլուխներից մեկին: Զույգը  մտադիր է գողանալ թանկարժեք զարդեր և պարտքը վճարելուց հետո ապրել անհոգ կյանքով: Բայց ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:

Ռեժիսոր՝ Ջեյմս Օքլի, դերերում՝ Ումա Թուրման, Էլիս Իվ, Թիմ Ռոթ և այլք:

«Սուպեր ընտանիքը

Այժմ Սուպեր ընտանիքը լրագրողների ուշադրության կենտրոնում է: Պարզվում է՝ ընտանիքի մայրիկն ավելի լավ է նայվում էկրանից, քան հայրիկը, այդ պատճառով երեխաները ամբողջ օրն անցկացնում են հայրիկի հետ: Սակայն, կենցաղային խնդիրները դառնում են երկրորդական, երբ հայտնվում է նոր և հզոր թշնամի:

Ռեժիսոր՝ Բրեդ Բյորդ, դերերում՝ Քրեյգ Թ. Նելսոն, Հոլի Հանթեր, Սարա Ուաուել և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]