#ԿինոՇաբթի. «Էսկոբար»-ն ու ևս 2 նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունիսի 14-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմ:
«Էսկոբար»
Ֆիլմը պատմում է Պաբլո Էսկոբարի ձգտումների և հզորության մասին: Ամենակարող հանցագործին սիրահարվում է լրագրողուհին, որի պատմվածքների հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը:
Ռեժիսոր`Ֆերնանդո Լեոն Դե Արանոա, դերերում՝ Խավիեր Բարդեմ, Պենելոպե Քրուզ և այլք:
«Խարդախները»
Բրիտանացի զույգը պարտքերի պատճառով փախչում է Լոս Անջելես: Հարիեթն ու Փիթերը պարտք են հանցավոր խմբի հանրահայտ պարագլուխներից մեկին: Զույգը մտադիր է գողանալ թանկարժեք զարդեր և պարտքը վճարելուց հետո ապրել անհոգ կյանքով: Բայց ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:
Ռեժիսոր՝ Ջեյմս Օքլի, դերերում՝ Ումա Թուրման, Էլիս Իվ, Թիմ Ռոթ և այլք:
«Սուպեր ընտանիքը 2»
Այժմ Սուպեր ընտանիքը լրագրողների ուշադրության կենտրոնում է: Պարզվում է՝ ընտանիքի մայրիկն ավելի լավ է նայվում էկրանից, քան հայրիկը, այդ պատճառով երեխաները ամբողջ օրն անցկացնում են հայրիկի հետ: Սակայն, կենցաղային խնդիրները դառնում են երկրորդական, երբ հայտնվում է նոր և հզոր թշնամի:
Ռեժիսոր՝ Բրեդ Բյորդ, դերերում՝ Քրեյգ Թ. Նելսոն, Հոլի Հանթեր, Սարա Ուաուել և այլք:
Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում