Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Վարչապետը Մոսկվայում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների հետևողական զարգացումն ու բիզնես կապերի շարունակական ընդլայնումը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ