Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

«Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 
առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ բացման հանդիսավոր արարողության մեկնարկը աշխարհի գավաթը խաղադաշտ բերեց աշխարհի 2010 թվականի չեմպիոն Իսպանիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը:

Արարողությունը բացեցին Ռոբի Ուիլյամսը և օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլինան, որոնց երգի ընթացքում մարզադաշտ բերվեցին մասնակից պետությունների ազգային դրոշները:

Ներկաներին ողջունեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս շնորհավորես մասնակիցներին և շեշտեց, որ Ռուսաստանն ուրախ է հյուրընկալել աշխարհի առաջնությունը: «Որտեղ էլ ապրենք, ինչ սովորություններ էլ ունենանք, մենք միավորվում ենք ֆուտբոլով»,-շեշտեց Պուտինը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: «Ֆուտբոլը Մոսկվայից, Ռուսաստանից կգրավի աշխարհը: Շնորհակալություն, Ռուսաստան»,-ասաց նա:

Մունդիալի անդրանիկ խաղում կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի թիմերը:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]