Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային այց է կատարել Խորվաթիա

Դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային այց է կատարել Խորվաթիա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Արման Կիրակոսյանը հունիսի 11-ից 13-ը աշխատանքային այց է կատարել  Խորվաթիայի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է  ունեցել Խորվաթիայի նախագահի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Դարիո Միհելինի, առևտրատնտեսական պալատի փոխտնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալիի, արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարի տեղակալ Վիկե Սկրաչիչի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ ունեցել  Խորվաթիայի օրենսդիր մարմնի՝ Սաբորի անդամների հետ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու Խորվաթիայի հետ հարաբերությունները: Այս համատեքստում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու հեռանկարները: Անդրադարձ է  կատարվել քաղաքական երկխոսությունը շարունակելու, բարձրաստիճան փոխայցելություններ իրականացնելու և հայ-խորվաթական գործարար կապերն ամրապնդելու անհրաժեշտությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-խորվաթական համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին:

Սաբորի անդամների հետ հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից սկսվել է նախորդ տարի Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասամբ կիրարկումը և կարևորել ԵՄ բոլոր անդամ-երկրների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական փոխգործակցության, բազմակողմ հարթակում գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]