1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աշակերտների փոխանակման հայ-գերմանական ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

Աշակերտների փոխանակման հայ-գերմանական ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 14-ին դեսպանությունում հյուրընկալել է Երևանի պետական հումանիտար քոլեջի և Գերմանիայի Հալե քաղաքի Էլիզաբեթ գիմնազիայի միջև աշակերտների փոխանակման ծրագրի մասնակիցներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից, աշակերտներին ուղեկցել են  Երևանի պետական հումանիտար քոլեջի գերմաներենի ուսուցիչ Զուլիետա Միսկարյանը և Էլիզաբեթ գիմնազիայի փոխտնօրեն Աքսել Թումիցինը և ուսուցիչ Դորին Մոդելը: 

Ողջունելով հյուրերին` դեսպանն ընդգծել է նմանատիպ փոխանակման ծրագրերի կարևորությունը հայ-գերմանական գիտակրթական և հումանիտար կապերի ամրապնդման գործում: Աշոտ Սմբատյանն անդրադարձել է հայ-գերմանական հարաբերություններին գիտակրթական, մշակութային և տնտեսական ոլորտներում, պատասխանել աշակերտների բազմաթիվ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]