Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բավարացի պահպանողականները Մերկելի կուսակցությանն սպառնում են Բունդեսթագում դուրս գալ խմբակցությունից

Բավարացի պահպանողականները Մերկելի կուսակցությանն սպառնում են Բունդեսթագում դուրս գալ խմբակցությունից
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեասոցիալական միությունը սպառնում Է դուրս գալ Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության հետ միասնական խորհրդարանական խմբակցությունից, որի ղեկավարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Է, եթե ՔԴՄ-ն չընդառաջի փախստականների վերաբերյալ բավարացի պահպանողականների առաջարկություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է Augsburger Allgemeine թերթը՝ հղում անելով ՔՍՄ-ի աղբյուրներին:
«Իրադրությունն ընդհանուր խմբակցության համար կարող Է խիստ բարդանալ: Խզումն այնքան Էլ հեռու չԷ»,-հրատարակությունը մեջբերել Է Քրիստոնեասոցիալական միության ներկայացուցչի խոսքը:
ՔՍՄ-ն Մերկելից պահանջում Է շտապ միջոցներ ձեռնարկել անօրինական ներգաղթին հակազդելու համար եւ առաջարկում Է փախստականների ճանապարհը փակել արդեն Գերմանիայի սահմանին:
Քրիստոնեադեմոկրատները՝ կանցլերի գլխավորությամբ, եւ սոցիալ-դեմոկրատկները պնդում են այդ խնդրի համաեվրոպական լուծում գտնելը եւ չեն ցանկանում միակողմանի քայլեր ձեռնարկել ազգային մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]