Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կաթի մթերման գները 150 դրամից իջեցրել են 120 դրամ. ֆերմերները բողոքում են

Կաթի մթերման գները 150 դրամից իջեցրել են 120 դրամ. ֆերմերները բողոքում են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի դիմաց հունիսի 14-ին ֆերմերները բողոքի ակցիա էին անցկացրել կաթի մթերման գների նվազեցման պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ կաթի մթերման գինը 150-ից 120 ՀՀ դրամ է դարձել:

«Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնողները եկել էին Հայաստանի տարբեր մարզերից՝ Կոտայք, Շիրակ, Արագածոտն: Նրանք պահանջում են, որ կաթի մթերման գինն այդքան չնվազեցնեն: Այժմ իջեցրել են 120 դրամ, բայց, կարծում եմ, որ հնարավոր է մինչև 100 դրամ գինը նվազի»,- նշեց Բերբերյանը:

Նա հավելեց, որ գինը նվազում է, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի պաշտպանում գյուղացիների շահերը:

«Կառավարությունը պետք է գնա բարեփոխումների, այլապես գյուղատնտեսությունը հետընթաց կապրի»,- ընդգծեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:

Մայիսի 17-ին կայացած Կառավարության նիստից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպել էր խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, ինչի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև մայիսի 25-ը հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները պետք է պահպանվեին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am