Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջորջ Վաշինգտոնի պատկերով ոսկե մետաղադրամը աճուրդի կդրվի ԱՄՆ-ում

Ջորջ Վաշինգտոնի պատկերով ոսկե մետաղադրամը աճուրդի կդրվի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) աճուրդի Է դրվելու իր տեսակի մեջ միակ մետաղադրամը, որի կողմերից մեկի վրա պատկերված Է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1732-1799 թթ.) կիսադեմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Heritage Auctions աճուրդի տան ներկայացուցիչները, որը կազմակերպում Է աճուրդը:
Խոսքը ոսկե մետաղադրամի մասին Է, որը հատել են 1792 թվականին: Այն չունի անվանական արժեք եւ երբեք շրջանառության մեջ չի եղել, այլ որպես նմուշ ԱՄՆ-ի առաջին նախագահին Է ներկայացվել այն ժամանակ, երբ նոր ձեւավորված պետությունում ընթանում Էին ազգային դրամահատարանի ստեղծման պատրաստությունները:
Մետաղադրամի կողմերից մեկի վրա պատկերված Է Վաշինգտոնի կիսադեմը, որը երկրի նախագահն Է եղել 1789-ից մինչեւ 1797 թվականը, մյուսի վրա՝ ճերմակագլուխ արծիվ, որն ԱՄՆ-ի հերալդիկ խորհրդանիշն Է:
ԱՄՆ-ի նախագահը մերժել Է նմուշը՝ մետաղադրամի վրա պետության ղեկավարի պատկերը համարելով «չափազանց միապետական» խորհրդանիշ: Այսպիսով, 1793 թվականի առաջին մետաղադրամների նմուշները, որոնք հատվել են արծաթից կամ պղնձից, դիմերեսին որոշվել Է դրոշմել հին հռոմեական Լիբերտաս աստվածուհու պատկերը, որն ազատության մարմնավորումն Է:
Աճուրդները տեղի կունենան այս տարվա օգոստոսի կեսերին: Մետաղադրամը 1890 թվականից ի վեր առաջին անգամ Է դրվում հանրային աճուրդի: Ինչպես հայտարարել են Heritage Auctions-ում, հազվագյուտ իրի մեկնարկային գինը սահմանված Է 1 մլն դոլարի չափով: Մինչեւ աճուրդի անցկացումը Վաշինգտոնի մետաղադրամը համընդհանուր դիտման Է դրվելու մի շարք ցուցահանդեսներում, որոնք կկազմակերպվեն Լոնգ-Բիչ (Կալիֆոռնիայի նահանգ), Չիկագո (Իլինոյսի նահանգ) եւ Նյու Յորք քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]