Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նշվել Է Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող ամառային իրը

Նշվել Է Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող ամառային իրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի մոդելագործ Սիմոնա Պորտ Ժակմյուի ծղոտե հսկայական գլխարկը Instagram-ում դարձել Է 2018 թվականի ամառային տարեշրջանի ամենամեծ ժողովրդականություն վայելող իրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Fashionista հրատարակությունը:
Le Grand Chapeau Bomba անվանումը կրող գլխարկը, որն արեւի ճառագայթներից պաշտպանում Է գործնականում ողջ մարմինը, թրենդ Է դարձել ինչպես հայտնիների, այնպես Էլ նրանց երկրպագուների շրջանում: Նրանցից շատերը գլխարկով լուսանկարներ են հրապարակել իրենց Instagram-օգտահաշիվներում:
Նրանց թվում հայտնվել Է ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը:
Նորաձեւության բլոգերներ Դենի Էլիասը եւ Էվանժելի Սմիրնիոտակին նույնպես լուսանկարվել են ծղոտե լայնեզր գլխարկով:
Լուսանկարիչ Պետյա Շալամանովան միանգամից մի քանի լուսանկար Է հրապարակել գլխարկով: Միտումը պաշտպանել Է նաեւ ռուս մոդել Տատյանա Կորսակովան:
Jacquemus ծղոտե գլխարկը հասանելի Է 770 դոլար գնով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]