Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախում մեկնարկել է բուժքույրերի վերապատրաստման ծրագրի ՀՕՖ  դասընթացը

Արցախում մեկնարկել է բուժքույրերի վերապատրաստման ծրագրի ՀՕՖ  դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում հունիսի 14-ին սկսվել է «Արցախի համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» ծրագրի տեղական դասընթացը, որը Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) իրականացնում է շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին Ստափանակերտում տրվել է ծրագրի պաշտոնական մեկնարկը, ՀՕՖ-ի ու Արցախի առողջապահության նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

2 փուլով իրականացվող ծրագրի առաջին փուլը մեկնարկել է այս տարի գարնանը, որի շրջանակներում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընտված 7 բուժքույր եւ 4 բժիշկ ուսուցանողների 14-օրյա դասընթացների են մասնակցել Երեւանում՝ Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտում (ԱԱԻ)` ինստիտուտի եւ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համատեղ մշակած ուսումնական նյութերով։ Առաջին փուլի ավարտին մասնակիցները դասընթացը Արցախում վարելու անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություներ են ստացել։

Երկրորդ փուլում ուսուցանողների դասընթաց անցած մասնակիցները 12-օրյա 8 դասընթաց են անցկացնելու Արցախի 4 շրջաններում։ 2018-ին ընտրվել են Հադրութի, Մարտակերտի, Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները՝ 120 բուժքույր։ Հադրութում այսօր մեկնարկած դասընթացին մասնակցելու է 15 բուժքույր։

3-ամյա ծրագրի նպատակը Արցախի համայնքներում աշխատող ավելի քան 400 բուժքույերի վերապատրաստումն է։

ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը նշում է, որ տարիների ընթացքում Արցախի հեռավոր համայնքներում երբեմն առողջապահության պատասխանատու են դառնում բուժքույրերը՝ սահմանափակ ռեսուրսների պարագայում իրականացնելով ընտանեկան բժշկի գործառույթներ ։

«Դժվարահասանելության, նաեւ բժիշկ չլինելու, պատճառով հիմնական ֆունկցիան կատարում են բուժքույրերը, ինչը նշանակում է, որ նրանց դերն ու նշանակությունը կարևոր է, իսկ նրանց գիտելիքների ու ունակությունների հզորացումը մեզ համար գերակա է։ Պարբերական վերապատրաստումները՝ նոր մոտեցումների, նոր տեղեկատվության տիրապետելու համատեքստում ուղղակի անհրաժեշտություն է», - ընդգծում է Սիմոնյանը՝ հավելելով, որ ծրագիրն իրականացվում է Արցախի Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:

Ըստ Արցախի Առողջապահության նախարար Կարինե Աթայանի՝ դասընթացների արդյունքները տեսնալի կլինեն շուտով․ «Այս նախաձեռնությունը իմ երազանքն էր, որը հնարավորություն դարձավ ՀՕՖ-ի հետ համագործակցություն շնորհիվ: Շատ կարեւոր է ֆորմատը՝ հենց տեղում բուժքույրերին կրթելը, քանի որ այսօր պատասխանատու և պատրաստված բուքույրը առաջին օղակն է առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]