Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անտարկտիդան քառորդ դարում ռեկորդային քանակությամբ սառույց Է կորցրել՝ գրեթե 3 տրլն տոննա

Անտարկտիդան քառորդ դարում ռեկորդային քանակությամբ սառույց Է կորցրել՝ գրեթե 3 տրլն տոննա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտարկտիդան վերջին քառորդ դարում ռեկորդային 2,72 տրիլիոն տոննա սառույց Է կորցրել: Հունիսի 14-ին այս մասին հայտնել Է բրիտանական Nature գիտական հանդեսը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գիտնականների հետազոտության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողների գնահատումներով՝ անտարկտիկական սառցադաշտերի հալման արագությունը վերջին 5 տարում եռապատիկ արագացել Է: Մինչեւ 2012 թվականը Երկրի ամենացուրտ մայր ցամաքը սառույցը կորցնում Էր տարեկան 76 միլիարդ տոննա արագությամբ: Բայց 2012-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակամիջոցում այս ցուցանիշն աճել Է մինչեւ 219 միլիարդ տոննա: Ինչպես նշել Է հանդեսը, Անտարկտիդայի սառույցների հալման այդ մեծ արագության պատճառով մոլորակում ծովի մակարդակի տարեկան բարձրացումը կազմում Է 3 միլիմետր:

Հանդեսը նույն համարում բերում Է եւս մեկ հետազոտության տվյալներ, որի համաձայն Անտարկտիդայի սառույցների հալման ներկայիս տեմպերի պահպանվելու դեպքում առաջիկա կես դարում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող Է բարձրանալ 3,5 մետրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am