Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցեցին Դոնորի համաշխարհային օրվան

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցեցին Դոնորի համաշխարհային օրվան
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ու սերժանտները, սպաները եւ նրանց ընտանիքների անդամները մասնակցել են Դոնորի համաշխարհային օրվան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 500 զինծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ Երեւանի եւ Գյումրիի զինվորական կայազորներում անձնական նախաձեռնությամբ արյուն են հանձնել արյան փոխներարկման կայաններում:

Արյան ընդունումը, խմբի, ռեզուս-գործոնի որոշումը եւ վարակների առկայության շտապ անալիզը կատարվել Է 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի բուժաշխատողների եւ հանրապետության առողջապահության հիմնակությունների բուժանձնակազմի հետ համատեղ:

Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կհանձնվի Հայաստանի արյան բանկ, զորամասերի համար արյան պաշարների պահման եւ կարիքավոր բնակիչներին, որոնք ծանր վիրահատություններ են տարել արյան մեծ կորստով, ուռուցքաբանական հիվանւդություններով եւ հեմոֆիլիայով հիվանդներին օգնություն ցույց տալու նպատակով:

«Հայաստանում տարեկան արյան փոխներարկման կարիք Է ունենում ավելի քան 2 հազար մարդ: Զինվորական հոսպիտալը եւ երկրի ենթաշեֆ կլինիկաները լիովին ապահովված են արյամբ, բայց պաշարներն անհրաժեշտ Է կանոնավորապես համալրել»,- պատմել Է 1602-րդ զինվորական հոսպիտալի մասնաճյուղի պետ բժշկական ծառայության փոխգնդապետ Էժդեր Ռահիմովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]