Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդով բարեկարգվում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ճանապարհներ

Ֆրեզված  ասֆալտբետոնյա խառնուրդով  բարեկարգվում  են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ճանապարհներ

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի հիմնանորոգման ենթարկվող հատվածի ֆրեզված հին ասֆալտբետոնյա խառնուրդով բարեկարգվում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գլխավոր կամ երկրորդական նշանակության ճանապարհները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, համայնքներին հատկացվող ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդի ծավալը կազմելու է մոտ 2600 խորանարդ մետր, ինչի արդյունքում բարեկարգվելու են շուրջ 25 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող ճանապարհներ: Հունիսի 14-ի դրությամբ արդեն համայնքներ է տեղափոխվել 2300 խորանարդ մետր ասֆալտբետոնյա խառնուրդ:
«Ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդը համայնքներին հատկացվում  է անվճար՝ համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի  եւ ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության: Համայնքները վճարում են միայն հումքը տեղափոխելու համար: Ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդով այժմ ճանապարհներ են բարեկարգվում Մարտունի քաղաքում, Գեղամավան, Ծաղկունք, Զովաբեր, Դդմաշեն, Լճաշեն, Ծովագյուղ, Չկալովկա, Վարսեր, Կարմիրգյուղ, Լանջաղբյուր գյուղերում, Սեւան քաղաքի Գագարին թաղամասում: Շուտով նման աշխատանքներ կընթանան նաեւ Ծովազարդում եւ Նորաշենում: Հաշվի առնելով մեր ներհամայնքային ճանապարհների անմխիթար ու անբարեկարգ վիճակը՝ այս ձեռնարկը շատ կարեւորվում  է նրանով, որ որոշակիորեն մեղմում է ստեղծված իրավիճակը՝ հարցին ժամանակավոր ու բարենպաստ լուծում տալով»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]