Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լանջաղբյուրում մատակարարվող խմելու ջրի քանակությունը կավելանա 5-7 լիտր վայրկյանով

Լանջաղբյուրում մատակարարվող խմելու ջրի քանակությունը կավելանա 5-7 լիտր 
վայրկյանով

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում մեկնարկել են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման եւ օրվա կարգավորիչ ջրամբարի կապիտալ նորոգման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ Լանջաղբյուրի գյուղապետարանի միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 950 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լանջաղբյուրի գյուղապետարանը: Ծրագրի իրականացման ավարտից հետո Լանջաղբյուրում մատակարարվող խմելու ջրի քանակությունը, որն այժմ հասնում է մինչեւ 20 լիտր վայրկյանի, կավելանա եւս 5-7 լիտր վայրկյանով: Կառուցվող ջրատարի արտաքին ցանցի երկարությունը կազմում է 1400 գծամետր, որը պետք է միանա արտաքին ցանցին: Վերցվելու է Սպիտակասարի աղբյուրի ջուրը, որը գյուղից գտնվում է մոտ 12 կիլոմետր հեռավորությամբ:

«Հիմնանորոգվելու է օրվա կարգավորիչ ջրամբարը, իսկ ջրամբար մտնող ջրաքանակին ավելանալու է եւս 5-7 լիտր վայրկյան ջուր, ինչը հնարավորություն է տալու, որպեսզի գյուղի տնտեսությունների ջրամատակարարումն ավելանա եւս մի քանի ժամով: Շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիսը»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]