Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը հավատացած է՝ ԵՄ-ն Հայաստանի հետ ուրիշ որակի հարաբերություններ պետք է կառուցի

Նաիրա Զոհրաբյանը հավատացած է՝ ԵՄ-ն Հայաստանի հետ ուրիշ որակի 
հարաբերություններ պետք է կառուցի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը Հայաստանի հետ այլևս ուրիշ որակի հարաբերություններ պետք է կառուցի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով  քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի  ակնկալիքները ԵՄ-ից մեծ են, և այս հավակնությունների հետ պետք է հաշվի նստել: «Մեր երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստանում շատ  բան է փոխվելու, բայց կարևոր է, որ քաղաքական կոնսենսուսը եվրոպական վեկտորի հետ կապված անփոփոխ մնա»,-նշեց նա:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ հունիսի 18-ին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը և Ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովը կազակերպելու են խորհրդարանական լսումներ՝  նվիրված ստեղծագործ Եվրոպային: «Մենք պետք է փորձենք բացել մեր մշակութային քաղաքականության թոքերը»,-ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ էլ առաջիկայում խորհրդարանական լսումներ կկազմակերպեն խոր և ընդլայնված համաձայնագրի  հետ կապված՝ մանրամասնելու համար, թե որ փուլում ենք գտնվում, և ինչ մարտահրավերներ կան Հայաստանի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]