Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Սաուդացի արքայազնը մի ամբողջ հարկ կզբաղեցնի Կրեմլի մերձակա հյուրանոցում


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը պատվիրակության հետ կզբաղեցնի Կրեմլի մերձակա Ritz Carlton հյուրանոցի ամբողջ 11-րդ հարկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Storm-ը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ արքայազնը Ռուսաստան կժամանի ինը ինքնաթիռներով, իսկ նրա անվտանգությունը կհսկեն Կրեմլի եւ Պետդումայի՝ Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները:

Աշխատակիցներին 11-րդ հարկի մուտքի համար կտան հատուկ անցագրեր: Ritz Carlton-ում չեն մեկնաբանել հյուրանոցում սաուդացի արքայազնի բնակեցման վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ