Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոգեբանը փաստեր է ներկայացնում Սամվել Հարությունյանի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ

Հոգեբանը փաստեր է ներկայացնում Սամվել Հարությունյանի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Սամվել Հարությունյանի վերանշանակվելը մեծ աղմուկ է բարձրացրել գիտնականների շրջանում, և նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն ասաց, թե քանի որ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փաստեր է ցանկանում տվյալ պաշտոնյայի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապի մասին, ինքը կներկայացնի դրանք:

«Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Արզումցյան: Նրանք Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա: Երկու պատճառ կարող է լինել այս ամենին: Մեկն այն է, որ այս մարդիկ խոշոր գիտնականներ են, և անընդհատ պետք է նրանց աջակցել, որ համաշխարհային գիտությունը հանկարծ չտուժի, կամ նրանք Սամվել Հարությունյանի ընկերներն են»,-ասաց նա:

Նա գրեթե համոզված է, որ պատճառը ոչ թե ընկերության նկատմամբ սերն է, այլ շահը: «Այսինքն՝ այն տրամաբանությունն է՝ ես քեզ օգնում եմ փող աշխատել, որ դու հարկեր տաս: 

Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ իր հերթին ասաց, որ Սամվել Հարությունյանի ամենամեծ քննադատն ինքն է եղել, սակայն արդարության համար նշեց, որ կոռուպցիայի հարց չի տեսել:

ՀՀ վարչապետի որոշմամբ Սամվել Հարությունյանը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել 2007 թվականի նոյեմբերի 20-ին և 2018 թվականին վերանշանակվել իր պաշտոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]