Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը լիարժեք չի գործում. ՄԻՊ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց Հայաստանում խոսքի ազատության խթանումը  և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանվածությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ Թաթոյանը նշեց, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության մեխանիզմը լիարժեք չի գործում, և այդ լիարժեք չգործելու պատճառով է, որ լրագրողների մոտ կա արդարացի ընկալում այն մասին, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված չէ:
«Իրականում այս մոտեցումը պայմանավորված է նաև մի քանի խորքային պատճառներով: Այս խնդիրը լուծման առումով ես ինքս կարծում եմ, որ պետք է սկզբունքային մի քանի հարց լուծել:

Նախ՝ պետք է մշտապես գործել լրագրողի աշխատանքի ազնվության և բարեխղճության կանխավարկածով: Սա չափազանց կարևոր է, որովհետև լրագրողը ինքն ունի բարձր պատասխանատվություն ու կոչում առաջնորդվելու հենց օրենքի գերակայության և պատասխանատու լրագրության սկզբունքով»,- ընդգծեց Թաթոյանը:

Նրա խոսքով` չափազանց կարևոր է լրագրողի հետ տարվող աշխատաքը նրանց շարունակական կարողությունների զարգացման առումով, որը հնարավոր է իրականացնել վերապատրաստման միջոցով:
ՄԻՊ-ը կարևորեց նաև հասարակություն-պետություն կապի ամրապնդումը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ