Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները վարժական թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները վարժական թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի օդաչուները՝ 2018 թվականի շրջանավարտները, Մի-8ՄՏՇ եւ Մի-24Պ ուղղաթիռներով վարժական թռիչքներ են իրականացնում Հայաստանի լեռներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորամիավորման բարձ որակավորում ունեցող հրահանգիչները մեկ ամսվա ընթացքում երիտասարդ սպաներին սովորեցնելու են ծայրահեղ շոգ եղանակի պայմաններում տրված երթուղիներով ինքնուրույն նավավարում իրականացնել բարձրլեռնային տեղանքում, տարբեր բարձրություններով ու արագություններով: Լեռնային տեղանքում նավավարման հատուկ պատրաստություն անցնելուց հետո ռուսական զորամիավորման երիտասարդ օդաչուները կսկսեն յուրացնել սահմանափակ չափերի բարձրլեռնային հարթակներում ուղղաթիռների վայրԷջքի հմտությունները:

Բարձրլեռնային տեղանքում տրված երթուղիներով թռիչքներին ներգրավված են ռազմակայանի թռիչքային եւ ինժեներատեխնիկական անձնակազմի շուրջ հարյուր զինծառայողներ եւ ավելի քան 20 միավոր հատուկ ռազմական ու ավիացիոն տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]