Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թբիլիսիում կկանգնեցնեն Բեգի հանրահայտ գետաձիու հուշարձանը

Թբիլիսիում կկանգնեցնեն Բեգի հանրահայտ գետաձիու հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կկանգնեցնեն ամբողջ աշխարհում հայտնի դարձրած Բեգի գետաձիու հուշարձանը, որը 2015 թվականի հունիսի ավերիչ հեղեղումից հետո զբոսնում Էր Հերոսների հրապարակում՝ կենդանաբանական այգուց ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի մայրաքաղաքի փոխքաղաքագլուխ Սոֆիո Խունցարիան:

2015 թվականի հունիսի լույս 14-ի գիշերն ափերից դուրս եկած Վերե գետը Թբիլիսիում ջրի տակ Էր առել բնակելի տներ, կենդանաբանական այգին, Թամազ Էլիզբարաշվիլիի շների համար մասնավոր ապաստարանը: Ջուրն ավերել Էր քաղաքի ենթակառուցվածքը, տներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, հաղորդակցական համակարգեր: Հեղեղման հետեւանքով տուժել Է ավելի քան 200 ընտանիք: Զոհվել Է 21 մարդ, իսկ երկուսը մինչ օրս գտնվում են անհայտ կորածների ցուցակում:

«Հունիսի 13-ի ողբերգության երկրորդ օրն ամբողջ աշխարհը խոսում Էր փողոցում զբոսնող գետաձիու մասին, որը փրկվել Էր տարերքից: Այնուհետեւ Բեգին յուրատեսակ խորհրդանիշ դարձավ արվեստի գործիչների, կամավորների համար, ուստիեւ մայրաքաղաքի քաղաքապետարանը որոշել Է կանգնեցնել Բեգիի հուշարձանը»,- ասել Է Խունցարիան, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]