Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն տարանցիկ ճանապարհորդներին ազատել Է այցագրային տուրքերից

ԱՄԷ-ն տարանցիկ ճանապարհորդներին ազատել Է այցագրային տուրքերից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) տարանցիկ ճանապարհորդներին լիովին ազատել են այցագրային տուրքերից երկրում գտնվելու առաջին երկու օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է Դուբայի Dubai Media Office պաշտոնական մամուլի ծառայությունը: ԱՄԷ-ի նախարարների կաբինետի որոշման համաձայն՝ ըստ նոր կանոնների՝ տարանցիկ այցագիրը կարող Է եւս 48 ժամով երկարացվել ԱՄԷ-ի 50 դիրհամ (ամերիկյան 13,6 դոլար) գումարով:

Մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված Է, որ երկրի օդանավակայաններում կհայտնվեն հատուկ առանձնացված կանգնակներ տարանցիկ ճանապարհորդների սպասարկման համար:

Բացի դրանից, ԱՄԷ-ի իշխանությունները մեղմացրել են այցագրային ռեժիմը երկրում բնակվող օտարերկրացիների համար: Մասնավորապես, նրանք, ովքեր կորցրել են աշխատանքը, հնարավորություն կունենան անվճար վեցամսյա այցագիր ստանալ՝ երկրում մնալու ժամկետը երկարացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am