Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու ծննդատան ֆինանսական աուդիտի հաշվետվությունը ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն

Գյումրու ծննդատան ֆինանսական աուդիտի հաշվետվությունը ուղարկվել է Շիրակի 
մարզի դատախազություն

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում ֆինանսական աուդիտի հաշվետվությունը ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն:
Հաշվետվությունում մի շարք չարաշահումներ են ֆիքսվել:

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ ֆինանսական աուդիտի հաշվետվության ուսումնասիրությամբ փաստվել են մի շարք չարաշահումների վերաբերյալ տվյալներ։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն Քրեական դատավարական օրենսգրքի 180 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու և ձեռք բերված արդյունքներով տվյալ օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու հանձնարարությամբ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]