Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Նոր իշխանությունը դրական լիցք կտա Հայաստան-ԵՄ նոր պայմանագրին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված  Համապարփակ և ընդլայնված  գործընկերության համաձայնագրին դրական լիցք կտան Հայաստանի նոր իշխանությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջոցառմանն այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Քաղաքականությունն ընդհանուր առմամբ կտրուկ չի փոխվի, բայց  բովանդակությունն այլ կլինի: Մենք պետք է շարունակենք աշխատել և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Չինաստանի, և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ, բայց բովանդակությունը կփոխվի: Փորձագետների, հասարակական գործիչների ֆունկցիան նոր իմպուլսներ  տալն է այդ գործընթացին»,-ասաց նա:

Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստանն այս իշխանափոխությունից հետո կգնա ավելի արագ դեպի ժողովրդավարություն: «Լուրջ փոփոխություներ կլինեն, և աշխարհում Հայաստանը  պետք է գտնի իր տեղը»,-նշեց նա:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝Հայաստանում «թավշյա հեղափոխության» ընթացքում շատ կարևոր բան է փոխվել, ինչի հետևանքով սկսել են երկրում ազատ արձակվել քաղբանտարկյալները: «Մեզ մոտ քաղաքական օրենքները սկսեցին աշխատել»,- հավելեց նա։ 
«Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջոցառումը նախաձեռնել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ