Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Rolls-Royce-ը 4,6 հազար աշխատակից Է կրճատելու

Rolls-Royce-ը 4,6 հազար աշխատակից Է կրճատելու

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժիչների արտադրության Rolls-Royce Holdings բրիտանական ընկերությունը մտադիր Է 4,6 հազար աշխատակիցների կրճատել մինչեւ 2020 թվականը: Այս միջոցն արտադրողին հնարավորություն կտա տարեկան տնտեսել 400 մլն ֆունտ ստեռլինգ (536 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

«Այս փոփոխությունները մեզ կօգնեն միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում ապահովել դրամական միջոցների ներհոս, որը մինչեւ 2020 թվականը մեր կարճաժամկետ ամբիցիաները կգերազանցի մոտավորապես 1 մլրդ ֆունտով (շուրջ 1,3 մլրդ դոլար)»,-հայտարարել Է Rolls-Royce-ի ղեկավար Ուորեն Իսթը:

Ներկայում Rolls-Royce-ում աշխատում Է 55 հազար մարդ, որոնցից 26 հազարն ապրում են Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]