Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անկարան եւ Վաշինգտոնը համաձայնեցրին Սիրիայի Մանբիջում գործողությունների պլանը. Թուրքիայի Գլխավոր շտաբ

Անկարան եւ Վաշինգտոնը համաձայնեցրին Սիրիայի Մանբիջում գործողությունների պլանը. Թուրքիայի Գլխավոր շտաբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թուրքիայի Գլխավոր շտաբի՝ հունիսի 14-ին տարածված հայտարարության մեջ:

«Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում 2018 թվականի հունիսի 12 – 13-ը կայացել են բանակցություններ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ Մանբիջի վերաբերյալ ավելի վաղ հաստատված ճանապարհային քարտեզի, ինչպես նիաեւ Մանբիջում անվտանգության ապահովման սկզբունքների քննարկման համար:

Բանակցությունների ընթացքում համաձայնեցվել Է Մանբիջի վերաբերյալ գործողությունների պլանը, ինչպես նաեւ որոշում Է ընդունվել հաստատված պլանը ներկայացնել երկու երկրների բարձրագույն ղեկավարությանը»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում՝ զինվորական գերատեսչության պաշտոնական Էջում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]