Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Փոմպեոն եւ Հարավային Կորեայի նախագահը քննարկել են «հետագա քայլերը» ԿԺԴՀ-ի նկատմամբ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ողջունել Է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները՝ դրանք որակելով մեծագույն հաջողություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:

«Կան գագաթնաժողովի արդյունքների բազմաթիվ տարբեր գնահատումներ, բայց առավել կարեւորն այն փաստն Է, որ այդ հանդիպումը թույլ տվեց ամբողջ աշխարհին, ներառյալ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Չինաստանը, խուսափել միջուկային պատերազմի սպառնալիքից եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից»,- ընդգծել Է Հարավայի Կորեայի նախագահը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Սեուլում կայացած հանդիպմանը:

«Կարծում եմ, որ նույնիսկ այդ մեկ փաստը շատ կարեոր Է»,- հավելել Է նա: Ավելի վաղ Մուն Չժե Ինը խոստացել Է «նոր պատմությունը» գրել ԿԺԴՀ-ի հետ համատեղ: «Հետեւում թողնելով պատերազմի ու հակամարտության սեւ օրերը, մենք կգրենք խաղաղության ու համագործակցության նոր գլուխը»,- ասել Է նա եւ հավելել, որ «ուրախ սրտով ողջունում Է Հյուսիսային Կորեա-ԱՄՆ պատմական գագաթնաժողովի հաջողությունը»:

Հարավային Կորեայի նախագահի խոսքով՝ այդ հանդիպումը դարձավ «հիրավի պատմական իրադարձություն», որը կարող Է վերջ դնել սառը պատերազմի ժամանակների վերջին հակամարտությանը: Փոմպեոն Սեուլում հանդիպում Է անցկացրել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ: Կողմերը քննարկել են «հետագա քայլերը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդհանուր մոտեցման շրջանակներում», տարածված հայտարարության մեջ նշել Է Պետդեպարտամենտը: Սեուլից ԱՄՆ-ի պետքարտուղարը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով հունիսի 14-ին կուղեւորվի Պեկին: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության՝ նախօրյակին տարածված հայտարարության մեջ, «ուղեւորության ընթացքում տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում պլանավորվում Է քննարկել երկկողմ շփումների զարգացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային բնույթի կարեւոր հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:

Ավելի վաղ լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ Փոմպեոն նաեւ հայտարարել Է, որ մտադիր Է Չինաստանում կայանալիք բանակցությունների ընթացքում ընդգծել Փհենյանի վրա պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողմից չեն կատարվել միջուկազերծմանը վերաբերող պարտավորությունները: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել Է Սինգապուրի Capella հյուրանոցում:

Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն Է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ