1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ֆրեսկո» փառատոնին պատերազմները, բռնությունը դատապարտող 28 կինոնկար կցուցադրվի

«Ֆրեսկո» փառատոնին պատերազմները, բռնությունը դատապարտող 28 կինոնկար 
կցուցադրվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնին Հայաստանը տասը օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի: Միջոցառումներ կիրականացվեն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբար կլինի Տաթևի վանական համալիրի տարածքում և Գորիսում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆրեսկո»-ն  կմեկնարկի հունիսի 22-ին:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է, դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:  

Փառատոնին մասնակցում են խաղարկային և վավերագրական տարբեր ձևաչափերի ֆիլմեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները:

Ֆիլմերին հաջորդող քննարկումներին ներկա են լինում ոչ միայն ժապավենի ստեղծողները, այլև կինոնկարում արծարծված խնդիրներին անմիջականորեն առնչվող հերոսներ:

Ֆիլմերի մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում` Լավագույն ուղերձ «Հավատ», Լավագույն ուղերձ «Հույս», Լավագույն ուղերձ «Սեր», Լավագույն ուղերձ «Խաղաղություն», Լավագույն ուղերձ «Քաջություն», Լավագույն ուղերձ «Մարդասիրություն», Լավագույն ուղերձ «Հայրենասիրություն»:

Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքերով պատրաստում են փառատոնի խորհրդանիշերը՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերձը:

Հուշանվերների հազարավոր օրինակնեը հանդիսավոր կերպով՝ բեմականացմամբ բաժանվում են հանրությանը: Դրանք ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են, այլև երիտասարդներին և խոցելի խմբերին միավորելու և ներառական կրթության միջոց: Մոմեր, աղոթքներ, հայկական խաչքարեր: Փառատոնի աշխատանքներում ներգրավված են ավելի քան 200 կամավորներ:

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաների, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:

Փառատոնի կազմակերպիչներն են «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն, «Ֆորմիկա» Արտ ընկերությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]