Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վախճանվել Է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

Վախճանվել Է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 82 տարեկան հասակում մերձմոսկովյան «Բարվիխա» առողջարանում հունիսի 14-ի առավոյան վախճանվել Է ռեժիսոր, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ հայտնել Է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարվիխա» առողջարանում ժամը 10:37-ին երկարատեւ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ մեր գործընկեր Ստանիսլավ Սերգեեւիչ Գովորուխինը: Նա մինչեւ վերջ պայքարում Էր հիվանդության դեմ, բայց հիվանդությունը հաղթեց նրան»,-ասել Է Վոլոդինը: Դրանից հետո պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գովորուխինի հիշատակը:

Ստանիսլավ Գովորուխինը ՌԴ ժողովրդական արտիստ Է (2006 թ.): Բեմադրել Է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ուղղահայաց», «Վորոշիլովյան հրաձիգը» ժապավենները, սցենարներ Է գրել «Ռուսական բունտ», «41-ի հունիսին» ֆիլմերի համար: Գովորուխինը Պետդումայի պատգամավոր Էր 1993 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]