Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ»-ում  

Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ»-ում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կխաղա «Արցախ» ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արցախը» պայմանագիր է ստորագրել հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի` Ռոբերտ Արզումանյանի հետ:
Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկար»-ում, ղազախական «Շախտյոր»-ում, «Ակտոբե»-ում, լեհական «Յագելոնիա»-ում, ռուսական «ԼՈւՉ-Էներգիա»-ում, դանիական «Ռանդերս»-ում և «Փյունիկ»-ում:
Ռոբերտը նորանշանակ մարզիչ Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]