Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Ստեփան Մելքոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր Ստեփան Մելքոնյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ ազատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ