Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորության ազգային տոնի կապակցությամբ նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է դեսպանի կեցավայր

Միացյալ Թագավորության ազգային տոնի կապակցությամբ նախագահ  
Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է դեսպանի կեցավայր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը եւ վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու եւ ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]