Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Թրամփը նշում Է իր ծննդյան 72-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հանգիստյան օր Է վերցրել իր ծննդյան օրվա առթիվ՛ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Սպիտակ տան աշխատակարգի ցուցակը:

«Նախագահի հետ հրապարակային միջոցառումներ պլանավորված չեն»,- ասված Է աշխատակարգի ցուցակում: Հունիսի 14-ին լրանում Է Թրամփի 72 տարին: Նա ամենատարեց մարդն Է, որը երբեւԷ ընտրվել Է ԱՄՆ-ի նախագահ. ընտրվելու պահին նա 70 տարեկան Էր, եւ հունիսի 14-ը կլինի նրա երկրորդ ծննդյան օրը պետության ղեկավարի պաշտոնում:

Թրամփը ծնվել Է 1946 թվականի հունիսի 14-ին Նյու Յորքում ՝Քուինսի օկրուգում: Թե Թրամփն ինչպես Է պլանավորում նշել իր ծննդյան օրը, Սպիտակ տունը չի իրազեկում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ