Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

 «Պատմամշակութային ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև գործակցության հուշագիր է ստորագրվել


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև ձևավորված  գործակցությունը զարգացման նոր հեռանկարներ է բացում: Վարշավայում ստորագրվել  է  2018-2022 թթ. գործակցության համաձայնագիր, որը նախատեսում է  գիտահետազոտական ու գիտագործնական աշխատանքներ Մեծամոր հնավայրի տարածքում,  հնագիտական նյութերի քիմիական և ռադիոածխածնային անալիզների իրականացում արտերկրում, երիտասարդ կադրերի փոխանակումորակավորում, համատեղ հրատարակությունների,  գիտակրթական ծրագրերի  իրականացումնյութատեխնիկական բազայի համալրում,  համատեղ ցուցադրությունների կազմակերպում և այլն:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Համաձայնագիրը ստորագրել են Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ  Յակուբյակը, Միջերկրածովյան հետազոտությունների լեհական կենտրոնի տնօրեն Տոմաշ Վալիշևսկին և «Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:  Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ  և  լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը ողջույնի խոսքում կարևորելով հնագիտության բնագավառում մեծ փորձառություն ունեցող  Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի  հետ հետագա գործակցությունը, համոզմունք է հայտնել, որ վստահությունը փոխադարձ է: Արա Թարվերդյանի փոխանցմամբ հետագա հարաբերություններին նոր ուժ հաղորդելը ձևավորված վստահելի գործակցության տրամաբանական պահանջն է:

«Կա համատեղ անցած ճանապարհ և աշխատանքի արդյունք:  Վկան` շուրջ 30 գիտական հոդվածներն են, որոնք արժեքավոր հիմք կարող են հանդիսանալ բնագավառով հետաքրքրված այլ գիտնականների համար: Գործակցության շրջանակում իրականացվել են նաև միջոցառումներ, որոնցից հիշատակման են արժանի 2016 թ. Լեհաստանի Մռոգովո քաղաքի թանգարանում` Հայաստանի հնագիտությանը վերաբերող, ինչպես նաև  Մեծամորում բացված` «Լեհական հնագիտությունը աշխարհում» և  «Լեհերը Մետաքսի ճանապարհին» խորագրերով ցուցահանդեսները»,- ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:  

Հայկական պատվիրակության անդամների միջև աշխատանքի հստակ բաժանում էր կատարվել: Հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում գիտակրթական ու  միջազգային մշակութային կենտրոն ստեղծելու շուրջ բանակցություններ է վարել ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը: Նրա համոզմամբ մեծ հեռանկար ունեցող  ու  հավակնոտ ծրագրի շնորհիվ առավել արդյունավետ կկազմակերպվի կազմակերպության ազգագրության, պատմահնագիտության, թանգարանագիտության բաժինների աշխատանքըկադրերի փոխանակում կիրականացվի:

«Լեհական հարուստ գիտամշակութային հարթակի միջոցով կարող ենք աշխարհին ներկայացնել  Հայաստանի ու Լեհաստանի հայ համայնքի մշակույթը»,-ասել է Կ. Փահլևանյանը:  

2012 թ. ձևավորված գործակցությունը ամուր հիմքեր ունի: Հայ-լեհական արշավախումբը տարիներ շարունակ պեղումներ է իրականացնում Մեծամոր հնավայրի տարածքումՀայկական պատվիրակության Վարշավա այցի հաջորդ օրը մեկնարկել  է «Լեհերը Մերձավոր Արևելքում»  խորագիրը  կրող  գիտաժողովը` նվիրված  աշխարհի տարբեր հատվածներում (Լատինական Ամերիկա, ԵգիպտոսԹուրքիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Հայաստան)  լեհ  հնագետների կողմից իրականացվող պեղումներինԸնդգրկուն  ներկայացվել  են հայ-լեհական  միջազգային  հնագիտական  արշավախմբի աշխատանքները` Մեծամորում և Արտաշատում:

Արշավախմբի համանախագահ Աշոտ  Փիլիպոսյանի զեկույցը նվիրված էր վերջին տարիներին  Մեծամորի  դամբարանադաշտում  իրականացվող պեղումներին և մասնավորապես 19-րդ  դամբարանից հայտնաբերված  պարուրաձև չորս վերջույթներով ոսկե կախիկին:

«Նման կախիկները  լայն տարածում  են  ունեցել միջերկրականի ավազանում, Միջագետքում, փոքր Ասիայում, իրանական սարահարթում մ.թ.ա. III-I  հազարամյակում և հայաստանյան օրինակի հայտնաբերումը վկայում է արտադրական, առասպելաբանական և ծիսական այն ընդհանությունների մասին,  որը  նշված ժամանակաշրջանում կար ողջ  Հին Մերձավոր Արևելքում», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղարը:  

Միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաև ՊՈԱԿ-ի գիտաշխատողհնամարդաբան  Հասմիկ Սիմոնյանը և «Մեծամոր»  պատմահնագիտական  արգելոց-թանգարանի վարիչ Արտավազ Զաքյանը

Մասնավորապես Հ. Սիմոնյանը անդրադարձել  է Մեծամորի  քաղաքային  թաղամասում  հայտնաբերված մարդաբանական  նյութերի  ուսումնասիրությանը, խոսել  վերջին  5  տարիներին  հայ-լեհական  արշավախմբի  պեղումների  ընթացքում  Մեծամոր  հնավայրի քաղաքային թաղամասի տարածքում հայտնաբերված թերի և ամբողջական` թվով  6  անհատների  մարդաբանական  նյութերի մասին: Ա. Զաքյանի ելույթը վերաբերել է  դամբարանաբլուրների  թվագրությանըԱռանձին խումբ հնագիտական առարկաների վերլուծությամբ և զուգահեռների ներկայացմամբ  քննարկվել  են Մեծամորի «արքայական»  դամբարանաբլուրներըդրանց  վերաօգտագործման խնդիրները:

Գիտաժողովի ընթացքում ելութներով հանդես են եկել հայ-լեհական արշավախմբի անդամներ` Մատեուշ  Իսկրան, Քշիշտոֆ  Յակուբյակը, հնագետներ` Քինգա  Բիգորայան, Օտտո Բագին:

Լեհ  հնագետները  Երևանում  կլինեն  մի քանի ամսից` սեպտեմբերին  Մեծամորում  կվերսկսվեն  պեղումները:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ