Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ համաձայնագրի հասնելու գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով նորվեգական հեռուստառադիոընկերությանը:

Թրամփի առաջադրման նախաձեռնողներն են դարձել Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության երկու անդամ: Մինչդեռ 2018 թվականին մրցանակի համար պայքարին կարող են մասնակցել այն թեկնածուները, որոնք առաջադրվել են հունվարից ոչ ուշ: Այդպիսով, ԱՄՆ-ի նախագահը պարգեւը կկարոանա ստանալ միայն 2019 թվականին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ