Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ 2017թ․պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ 2017թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ նիստի օրակարգային հարցերը սպառվել են: Նա պատգամավորներին հիշեցրեց, որ կառավարության առաջարկով հունիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրվել:

ՀՀ 2017թ. պետական բյուջեով եկամուտների համար պլանավորվել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 320 միլիարդ, փաստացի ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ: Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի այն կազմել է 1 տրիլիոն 504 միլիարդ դրամ: Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է 267 միլիարդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]