1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը պարզաբանել Է G7-ում Ռուսաստանի ներկայության անհրաժեշտությունը

Թրամփը պարզաբանել Է G7-ում Ռուսաստանի ներկայության անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում բանավեճի զգալի մասը նվիրված Էր Ռուսաստանին, ուստի լավ կլիներ վերադառնալ Մոսկվայի մասնակցությամբ ձեւաչափին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվեր գագաթնաժողովում, ինքը կխնդրեր նրան անել այն, ինչը լավ Է աշխարհի համար: «Մենք մեր ժամանակի մոտավորապես 25 տոկոսը ծախսեցինք՝ խոսելով Ռուսաստանի մասին: Եվ ես ինքս ինձ մտածեցի՝ միթե ավելի լավ չԷր լինի, եթե նրանք այստեղ լինեին: Ես Ռուսաստանին չեմ պաշտպանում: Ես ԱՄՆ-ի կողմից եմ: Ահա ձեզ օրինակ: Եթե Պուտինն ինձ հետ նստած լիներ սեղանի շուրջը մնացած բոլորի հետ Կանադայում կայացած ընթրիքի ժամանակ… եթե նա այնտեղ լիներ, ես նրան կխնդրեի անել բաներ, որոնք ավելի լավ են աշխարհի համար եւ ավելի լավ իր համար»,- ասել Է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը G8-ից Ռուսաստանի հեռացման պատասխանատվությունը բարդել Է իր նախորդի՝ Բարաք Օբամայի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]