Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Կառավարությունը չի քննարկել հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց

Կառավարությունը չի քննարկել հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը տարիների ընթացքում կուտակված հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց չի քննարկել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին:

«Շատերը պնդում են, որ հողի հարկի՝ տարիներ շարունակ  կուտակված պարտքերի մասով կառավարությունը որոշակի զիջումներ և արտոնություններ է սահմանելու: Կառավարությունը ո՞ւնի այդպիսի նպատակ՝ պետության համաֆինանսավորմամբ հողի հարկի վճարների զիջումներ կատարել, թե՞ ոչ, որովհետև սա մեր հասարակության շրջանում որոշակի շփոթ է առաջացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց  Մախմուդյանը:

«Ցավոք, հաճախ ցանկալին փորձ է արվում իրականության տեղ անցկացնել: Ենթադրում եմ, որ այս դեպքում դա որպես ցանկություն է արտահայտվել, որովհետև այդպիսի քննարկում առայժմ չի եղել»,- պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ կառավարությունը  հարկային համակարգը քննարկելու,վերլուծելու և գնահատելու փուլում է՝ ընդգծելով, որ ակնկալում է, որ միասին կգտնեն այն փոզխիջումային տարբերակը, որը կբավարարի այն կարիքները, որ պետության առջև ծառացած են և մյուս կողմից չի խոչընդոտի տնտեսավարմանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ