Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննարկում է ոռոգման ջրի սակագնի վերանայման հնարավորությունները

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննարկում է ոռոգման ջրի սակագնի վերանայման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ոռոգման ջրի սակագների վերանայման հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին:

Պատգամավորն ընդգծեց, որ ոռոգման ջրի սակագինը ծանր բեռ է գյուղացիների և գյուղացիական տնտեսությունների վրա, ինչի արդյունք է հազարավոր հեկտարներով չմշակվող հողատարածքների առկայությունը: «Մեկ հեկտար հողակտորի մեկ անգամվա ջրելու վարձը կազմում է մինչև 16 հազար դրամ: Շատ մասնագետների կարծիքով այս գներն արհեստականորեն մի քանի անգամ ուռճացված են: Հարց՝ կա՞ արդյոք ոռոգման ջրի սակագինը նվազեցնելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց  Վարդևան Գրիգորյանը:

Ի պատասխան ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ խնդիրը մտահոգում է նաև կառավարությանը: «Այս պահին մենք որպես առաջնահերթություն նախարարությունում  այդ հարցի շուրջ համապատասխան քննարկումներ ենք իրականացնում: Տեղյակ ենք առկա խնդիրներին, բայց ես կխնդրեի, որպեսզի թույլ տաք մենք մի քանի օր ևս աշխատենք և ձեզ ներկայացնենք այդ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները»,- ասաց նախարարը:

Վարդևան Գրիգորյանը, արձագանքելով նախարարի պատասխանին, նկատեց, որ գյուղացիները իսկապես ակնկալում են, որ ոռոգման ջրի սակագին որոշակի նվազում կլինի և գոնե այս ուղղությամբ իրենց բեռը կթեթևանա: 

«Ես հիմա կարող եմ այդ հարցին պատասխանել, բայց որպեսզի սպառիչ լինի պատասխանը, ես խոստանում եմ մի քանի օրից ձեզ գրավոր ներկայացնել հնարավոր տարբերակները: Մենք այս պահին պետության կողմից ոռոգման ջրի սակագին որոշակի սուբսիդավորում ունենք, բայց թույլ տվեք համալիր քննարկում իրականացնենք, որոշում կայացնենք և ձեզ այդ մասին տեղեկացնենք»,- պատասխանեց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]