Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Էստոնիայի ԱԳՆ-ների  միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում hունիսի 11-ին տեղի են ունեցել  քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորել է  ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի պատվիրակությունը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է  Հայաստանում և Էստոնիայում պարբերաբար անցկացվող մշակութային միջոցառումների կարևորությունը։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Գագիկ Ղալաչյանն ընդգծել է  Էստոնիայի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացնելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ վավերացման գործընթացը սահուն կերպով կշարունակվի նաև ԵՄ անդամ մյուս երկրներում։ Նա հավելել է, որ ս.թ. հունիսի 1-ից համաձայնագրի դրույթներն արդեն սկսել են մասամբ կիրարկվել Հայաստանում։

Խորհրդակցությունների մասնակիցներին ընդունել է  նաև ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձ են  կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Էստոնական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am