1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բացահայտվել է զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Բացահայտվել է զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի ֆինանսական ծառայության պետին. պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը 2013-2016թթ. ընթացքում զորամասի անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ կատարելու և հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի ֆինանսական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]