Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման կապակցությամբ շնորհավորեց պրն. Պավել Չեպլակին՝ փոխանցելով իր բարեմաղթանքները: Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական սերտ կապերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ դրանք գալիս են դարերի խորքից և պայմանավորված են Լեհաստանում հայկական համայնքի առկայությամբ: 
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ միջեկեղեցական ոլորտում ևս առկա են ջերմ հարաբերություններ ու գործակցություն:

Այնուհետև Լեհաստանի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկություններ փոխանցեց Լեհաստանում քրիստոնեական տարբեր համայնքների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքին: 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]