Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույց է պատրաստվելու


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հունիսի 25-ին պատրաստվելու է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը, որի նախաձեռնությամբ  հանդես է եկել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմզիգթը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը: 

Զեկույցի պատրաստմամբ զբաղվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  իրավական և մարդու իրավունքների կոմիտեն: 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում 2018թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենն էլ ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների  խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ