Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Հայտարարվել Է բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմը



ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: USA Today պորտալը կազմել Է բոլոր ժամանակների հարյուր լավագույն անիմացիոն ժապավենների վարկանիշը: Ցուցակի առաջատարը դարձել Է 1988 թվականի «Լուսատտիկների գերեզմանը» լիամետրաժ անիմեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնացի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Իսաո Տակահատայի մուլտֆիլմը հիմնված Է Ակիյուկի Նոսակիի վեպի վրա եւ ներկայացնում Է դեռահաս Սեյտայի ու նրա կրտսեր քրոջ՝ Սեցուկոյի պատմությունը, որոնց ծնողները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում: Քննադատները «Լուսատտիկների գերեզմանը» նաեւ համարել են պատմության մեջ պատերազմի մասին նկարահանված մեծագույն ֆիլմերից մեկը: Տակահիտան վախճանվել Է 2018 թվականի ապրիլին:
Երկրորդ տեղում հայտնվել Է 2015 թվականի «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը, որը 11-ամյա աշակերտուհու եւ բրդոտ Էակների տեսքով նրա գլխում ապրող հույզերի մասին Է: Երրորդ հորիզոնականը բաժին Է հասել «Խաղալիքների պատմությանը», որի ռելիզը կայացել Է 2010 թվականին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ