Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1961 թ. ծնված Մ.Խալաթյանը, դեռևս 1999 թվականից ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ ապրանքների և ծառայությունների ընդունման նպատակով մշտական գործող տեխնիկական հանձնաժողովի կազմում, լիազորված է եղել ստուգել ընդունվող ապրանքի և ծառայությունների համապատասխանությունը ապրանքների և ծառայությունների գնման պայմանագրերով ամրագրված տեխնիկական բնութագրերին և պահանջվող որակական չափանիշներին։

ՀՀ ՊՆ-ի հետ շարունակաբար կնքված պայմանագրերի շրջանակներում 2008թ. աշնանը ներկայացել է ՍՊ ընկերությանը պատկանող արտադրամաս և ընկերության կողմից հետագա տարիներին սպասվող գործունեության ընթացքում «բարեհաճ վերաբերմունքի»՝ հարկ եղած դեպքում ընկերության տնօրենի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար պահանջել է յուրաքանչյուր տարի կնքվող պայմանագրերի ընդհանուր գումարի 7%-ը՝ դրա փոխարեն ապահովելով ընկերության կողմից հետագա տարիներին կնքվելիք պայմանագրերով մատակարարման ենթակա արտադրանքի՝ առանց խնդիրների ընդունումը:

Համաձայնության գալով՝ ՊՆ պաշտոնյան 2008-2012թթ. ընթացքում ստացած շուրջ 31.120.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերից շեղումներով արտադրված կահույքի ընդունումն ու ՊՆ կենտրոնական պահեստ մուտքագրումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Մ.Խալաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), իսկ ընկերության տնօրենին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]